Հովհաննես Թումանյան:

Թումանյանը Ժամանակակիցների Հուշերում, Հատոր 2. 

The title of this Monologue is the title of a book published recently in Yerevan. It is memories from Hovhannes Tumanyan’s  57 contemporaries. Some as young as 13 years old orphan Vagharshag Norents, and some about the same age or older, like Armenian national hero General Antranig, and writer, intellectual, and statesman, Hovhannes Kachaznouny. The book is 573 pages long. Some of the memories are as short as 2 pages and the longest, 39 pages. 

Hovhannes Tumanyan (1869 – 1923)  is one of the most read Armenian poet and and intellectual both by Armenian adults and children. Many of his writings were translated in Russian, Georgian, Azerbaijani and other languages. Armenians lovingly call him “All Armenian Poet”.  (Ամենայն Հայոց Բանաստեղծ).

Apart from his literary accomplishment, the memories do also highlight Tumanyan’s humbleness, altruism, and his dedication to social justice for the underprivileged, and his efforts for peace between peoples living in caucuses in general and between Georgians, Armenians, and Azerbaijanis, in particular.

I enjoyed reading the book in beautiful Eastern Armenian language that I like, and mostly in Abeghyan spelling that I like too. The Abeghyan spelling compared to Mesrobian spelling is more based on phonetics and it is easier to write and read. I will quote in part (without any interpretations) from some of the writers that best represent Hovhanness Tumanyan, the Man, and the Writer.

I will start with Zoravar Antranig (1865 – 1927) , the most respected Armenian war hero. Here is in part what Antranik wrote in 1923 at the occasion of his friend’s death. It is 5 pages long and is titled

ՎԵՐՀԻՇՈՒՄՆԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ  ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՅԵԱՆՔԷՆ.

«Վրէժխնդրություն, քեն, ատելություն, չարիք եւ նախանձ՛ կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պէս մաքուր եւ պարզ էր իր սիրտն ու հոգին ու մանիշակի չափ խոնարհ ու քնքուշ: Առաքինության եւ սիրո մարմնացումն էր Թումանյանը: Վեհանձն էր ու անվախ:

Տիպար հայ էր՛ ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի եւ հարգելի էր հայ ժողովուրդին, այլ կը հարգվեր եւ կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ եւ թաթար ժողովուրդներեն:

1915 ին երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսերեն, Թումանյան Վան եկավ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ինչ՞ տպավորությներով վերադառձաւ՝ չեմ գիտեր, բայց երբ 1915 ին Մեծ գաղթը եղավ ռուսերու կեղծ նահանջով, բանաստեղծը իր տունը, իր ընտանիքին բարիքները թողուցած, եկաւ իր երկու չափահաս աղջիկներուն հետ Էջմիածինի, Իգտիրի եւ Երեւանի փողոցներուն եւ վանքի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու:

Սիրելի ՜ Հովհաննես, չկաս այլեւս, որ վիճիս ու տառապիս ցեղիդ բարօրության ու գոյության համար: Ալ հանչած են հոգնատանջ ոտքերդ ու ձերքերդ: Հանգիստ ոսկորներուդ, հարգանք հիշատակիդ, սիրելի Հովհաննես: Ակնածանոք կը խոնարհիմ շիրիմիդ առջեւ: Թեթեւ գա հողը վրադ»:

Here is in small part what Hovhannes Kachaznouny (1868 1938) wrote in 1935 at the request of the Soviet Armenian Publishing House with a condition that it must be published without any changes. They did not published it then or even in 1969 book of the same title. This is first time it is being published in a book. The memoir is 32 pages long and it is titled   


                                                          ԱՆԴԱՐՁ ՃԱՄՓՈՐԴԸ՝

                                                                (անկապ հուշեր)

«Մենք բարեկամներ ենք եղել բառիս ամենալայն իմաստով՝ ահա պարզ իրականությունը: Աւելի քան 30 տարվա ընթացքում ապրել ենք մտերմաբար, ունեցել ենք աղմկալի վիճաբանություններ, պատահել է, որ փիս հայհոյել ենք իրար, բայց երբեք, ոչ մի օր չենք դադարել անկեղծ ու սրտագին բարեկամներ լինելուց: Եվ իմ անցյալի կյանքի ամենահաճելի էջերից մէկը եղել է Հ. Թումանյանի բարեկամությունը:

Լաւ գիտեր ֆոլկլորը, մասնավորապես կովկասյանն ու արեւելյանը: Որոնում էր, գտնում, հավաքում ֆոլկլորային հին ու նոր նյութեր եւ ձեռը ընկածը ագահորէն կլանում, յուրացնում: Ավանդույթներ, հեքիաթներ, ժողովրդական երգեր, առակնր ու առածներ պարունակող գրքերը թերեւս միակն էին, որ պարապ տեղը չէին զարդարում նրա պահարանները: Եւ այստեղ էր, որ Թումանյանը առանձնապէս հայտնաբերում էր իր զգայնությունը գեղեցիկի հանդէպ, գեղարվեստական իր բարձր ու նուրբ ճաշակը:

Հիշում եմ, ինչպէս մի օր, – 1916 թե 17 թվականին – Օհաննեսի տանը, կուշտ ճաշելուց հետո, խմբապետ Անդրանիկը (որ արդեն խմբապետ չէր այլ ռուս բանակի զորավար) պատմեց սասունցոց «Մոծակն ու մրջույնը»: Անդրանիկը, ընդհանրապես, շատ լաւ պատմող էր,- ուներ ճոխ, գունեղ լեզու, վարպետորեն համեմած ժողովրդական շեշտակի խոսքերով եւ պատկերավոր դարձվածքներով: Անդրանիկը պատմում էր կարեւոր խոսքերի վրա շեշտեր դնելով, արտահայտիչ պաուզաներով, դեմքի կոմիկական ծամածռություններով՝ իսկ Օհաննեսը խենթացել էր ուրախությունից ու հիացմունքից: Անդադար բացականչություններ էր անում, ձեռքը ծնկին խփում, հրճվում, ծիծաղում … «Աստված վկա՝, ես Թումանյան չեմ լինի, եթե էս գոհարը չհղկեմ ու մի ոսկե մատանու մեջ դնեմ» … Եւ հղկեց ու գրեց, ինչպես գիտեք:

Անկարելի բան էր մի քիչ ճանաչել նրան ու չսիրել: Իմ վերաբերմամբ կարող եմ ասել, թե դեռ էն գլխից շատ բարձր եմ դասել նրա տաղանդը, հիացել (այսօր էլ մնում եմ հիացած) նրա երկերով,- գիտեմ՝ ինչ գոհարներ է տվել նա, ինչ մեծարժեք մուծումներ է արել մեր աղքատիկ գրականության մեջ, եւ այդ գիտակցությունը բնականորեն ծնունդ է տվել երախտագիտության զգացմունքի բանաստեղծի հանդեպ: Բայց միաժամանակ ու հավասարապես սիրել եմ նրա մեջ մարդը: Մարդն ու բանաստեղծը ես չեմ կարողացել բաժանել միմյանցից:

Կարծեմ, չեմ սխալվի, եթե ասեմ, թե Թումանյանի ստեղծագործության լավագույն շրջանը «Վերնատան» շրջանն էր: Համենայնդեպս այստեղ էր, որ նա՝ իբրեւ բանաստեղծշ կազմակերպվեց վերջնականապէս:

«Վերնատունը»՝ Թումանյանի բնակարանն էր (հատկապես իր սենյակը)՝ Բեհբության փողոցում, Սոլոլակի լեռան ժայռ կրծքին: Իսկապես վերնատուն էր՝ չորս հարկի շինության ծպեղատնում, քերծի վրա թառած բազեի մի բույն, քաղաքը՝ տակին:

Մի տեսակ գրական սալոն էր «Վերնատունը», կայուն կորիզով եւ ավելի կամ պակաս հատարիմ անցորդներով: Կորիզումն էին բացի Թումանյանից, որ ամբողջի կենտրոնն էր, Ղազարոս Աղայանը, Նիկոլ Աղբալյանը, Ավո Իսահակյանը, Լեւոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը: Անցողակի երեւում էին Ավետիս Ահարոնյանը, Լեոն, երեմն՝ Շիրվանզատդեն:

Բացի թիֆլիսեցիներից, Թումանյանի երկնամերձ սալոնը այցելում էին նաեւ դրսից ժամանող (մասմբ էլ օտար) բանաստեղծներն ու գրողներն ընդհանրապէս, իսկ սկսնակների համար մի տեսակ ուխտատեղի էր «Վերնատունը» Գալիս էին նաեւ գրականության հետ անմիջական առնչություն չունեցող, սոսկ սիրող մարդիկ: Դրանց թվում էի նաեւ ես:

Նա ինքը ազնիվ էր ոտից գլուխ – ազնիվ էր այն իսկական, լիակշիռ ազնվությունով, որը տալիս է մարդուն նուրբ ու վեհ հոգին, բարձր միտքը, լայն սիրտն ու մեծ գործը: Իր ազնիվ գծերից մէկն էլ այն էր, որ միանգամայն ազատ էր պրոֆեսնալի նախանձից, չուներ չարակամություն իր արհեստակիցների հաջողության հանդեպ: Ես գոնէ այդպիսի բան երբեք չեմ նկատել:

Տրամաբանելու կարողությունից զուրկ էր, բայց փոխարենը օժտված էր հիանալի ինտիուիցիայով: Դատող ու փաստարկող չէր, բայց իմաստուն էր՝ արեւելյան մեծ բանաստեծների նման: Կարծես ճմարտությունը տրվում էր նրան ինքն իրան, առանց մտքի երկար ու բարակ սպեկուլացիաների եւ հաճախ նրա մի հատիկ խոսքը, բացականչությունը – անիմաստ ու անբովանդակ ըստ երեւյթին – ավելի համոզիչ էր լինում, քան մի ուրիշի վարպետորեն կազմած սիլլոգիզմները:

Թումանյանը խորապես ազդվել էր հեղափոխության անհաջողությունից, վերագնահատության էր դրել հին արժէքները եւ իբրեւ իմպոլսիվ մարդ՝շտապ «գյուտեր» էր արել: Իր անկայունության եւ տատանումների մէջ էլ նա մնում էր անկեղծ ու ազնիւ: Ավելին ասեմ՝ մնում էր հավատարիմ ինքն իրան: Փոփոխամտությունը նրա մեջ սոսկ մակերեսային էր, ըստ երեւույթին (եթե կարելի է այսպէս ասել): Խորքում նա միշտ էլ մնացել է հետեւողական ու հավատարիմ իր հայ-գյուղացիական էությանը:

Հուշերիցիս գրի եմ առել այն, ինչ որ բնորոշ եմ համարել եւ աշխատել եմ ճմարտախոս պատմիչ լինել: Շատ էլ հեշտ բան չէ դա, երբ խոսում ես սիրածդ մարդու մասին: Գրել եմ այն եւ այնպէս,ինչ եւ իմչպէս մնացել է իմ հիշողության ծալքերում:

Թումանյանի հիշատակը շատ թանկ է ինձ համար, իհարկե կը ցանկանայի , նույքան թանկ դառնար այս էջերը կարդացողի համար: Բայց անարգած կը լինեի նույն այդ հիշատակը, ապա եւ արջի ծառայությու մատուցած, եթե փորձ անեի «գեղեցկացնել» նրա դեմքը, մի բան ստվերի տակ թաքցնել, մե ուրիշ բան ինձանից ավելացնել կամ եղածը ծաղկեցնել …

Թումայանը գեղեցիկ էր ու սիրելի հենց այնպես, ինչպես էր՝ իր թերույթյուններով հանդերձ, եւ ոչ մի սրբագրիչի բարեկամական ուղղումմների կարիք չուներ: Եվ եթե վերեւում տված իմ դիմագիծը այդ չի ասում, ընթերցողը լավ կանի, որ պակասը վերագրի ոչ թէ մոդելին, այլ պարզապէս գծողի ապիկարությանը»:

                                                                                                                                                        Սեպտեմբեր, 1935 թ.

Here is in part what Vagharshag Norents the Soviet Armenian poet and intellectual wrote in a 22 page memoir starting from when he first time met Tumanyan in 1917 when he was a 14 yea old orphan. It is titled.

ՀԱՅՐԻԿԸ

«ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՈՐԲԵՐԻ ՀԱՅՐԻԿԸ»

(Պատենական օրերից՝հուշեր մեծ բանաստեղծի մասին)

1916 թվականին ես, 13 տարեկան մի որբ մանուկ, գտնվում էի Թիֆլիսի հայկական որբանոցներից մեկում: Մենք հազարավոներ էինք միեւնույն ճակատագրով եւ տարբեր հոգեկան աշխարհով:

Մի երկտող հանձնարարականով, 1917 թվականի ամռան մի օր, ես կանգ արա Վոզնեսենսկայա փողոցի 18-րդ տան առաջ: Ստուգեցի տան հասցեն, սկսեցի բարձրանալ սանդուղքներով: Մինչեւ հասա երրրորդ հարկը՝ սիրտս արդեն տրոփում էր հիվանդագին արագությամբ: Հուզմունքով սեղմեցի դռան զանգի կոճակը: Դուռը բացվեց, եւ մի օրիորդ «Խնդրեմ մտէք» ասելով՝ ինձ ներս հրավիրեց: Նրան տվի հանձնարարական ծրարը: Օրիորդն ինձ հուզված եւ շփոթված վիճակում թողեց սպասարանում եւ գնաց: Այն դռնից, որով գնաց օրիորդը՝ զվարթ ձայներ էին լսվում: Մի րոպէ չանցած օրիորդը նորից հայտնվեց եւ ինձ խնդրեց հետեւել իրեն: Ես մանկական համառությամբ մնացի տեղս գամված, ասելով. «Ես պարոն Թումանյանին եմ խնդրում»:

Օրիորդը ետ գնաց բարեմիտ ժպիտով, քիչ անց նույն այդ դուռը բացվեց եւ առաջս լուսավոր տեսիլքի պես հայտնվեց ինքը՝ մեծ բանաստեղծը, իր բարձր ու բարակ հասակով, գլուխը քիչ առաջ թեքած, դէմքը ողողված իր անկրկնելի պայծառ ժպիտով: Ես մնացել էի իմ տեղս գամված, գլուխս խոնարհած ու գողունի հայացքով դիտոմ էի ինձ մոտեցող մարմնավորված իմ երազը: Նա մոտեցավ ինձ, երկարեց ձեռքը բարեւի համար, բարի գալուստ ասաց, մեղմությամբ քաշեց ինձ իր թեւի տակ եւ տարաւ հետը իր աշխատանոցը, նստեցրեց դեմը, մի դարակից հանեց տետրը, դրեց գրասեղանի վրա: Ես ճանաչեցի իմ բանաստեղծությունների տետրերի մէկը:

Ես ծանոթացեր եմ քո տետրին: Եթե լաւ սովորես եւ աշխատես,կարող ես բանաստեղծ դառնալ: Այդ նկատի ունենալով, մեր ընկերությունը որդեգրել քեզ: Դու առաժմ կը մնաս որբանոցում, բայց ինչ կարիք որ ունենաս՝ կը դիմես ինձ: Չքաշվես, ուզած ժամանակ կգաս: Բացի դասագրքերից, ի՞նչ ես կարդում: Շատ կարդա: Ես կը գրեմ Բարեգործական ընկերության գրադարանի պետին, պարոն Օհանյանին, որ ուզածդ գիրքը տա կարդալու: «Գիր» գրախանութից մեր ընկերության հաշվին կը վերցնես քեզ անհրաժեշտ դասագրքերն ու գրականությունը:

Եւ այդպես շարունակվեց բավական երկար: Զրույցի վերջում նա ինձ տվեց երկու հանձնարարական ծրար, մէկը՝ Բարեգործական ընկերության պետին , մյուսը՝ «Գիր» գրախանութի տնօրենին հանձնելու համար:

Թումանյանը հայրական նույպիսի խանդաղատանքով էր մոտենում իմ ընկերներին, տարբերությունը միայն այն էր, որ ես հաճախ էի գնում նրա մոտ եւ իմ կապն եղաւ ավելի տեւական:

Մեծ բանաստեղծն առանձնակի ուշադրությյուն էր նվիրում մեր ժողովրդի տարաբախտ զավակներին, որ այն ժամանակ լցված էին որբանոցները: Նա շատ էր լինում որբանոցներում, զրուցում էր երեխաների հետ եւ յուսադրում: Նրանց մեջ Թումանյանը տեսնում էր հայ ժողովրդի ապագայի համար մի պիտանի սերունդ»:

Here is in part what Yeghishai Charents the famous Soviet Armenian poet and intellectual wrote in a 3 page article in 1923 and it is titled

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

«Ամսիս 23-ին, երեկոյան ժամը9-ին, Մոսկվայում վախճանվել է մեր մեծագույն բանաստեղծը – Հովհ. թումանյանը:

Չիկարող լինել ո՜չ մի սիրտ, որ խորին դառնությամբ ու թախիծով չարձագանքե այս մահաբոթ գուժին, եւ ինչպե՞ս կարող է այդպես չարձագանգել, երբ չկա մեզանում եւ ո՜չ մի գրագետ, որ մայրենի լեզուն սովորած չլինի Հովհ. Թումանյանի բանաստեղծություններից:

Մեր մեծ պոետի մահով մեռնում վերջին մոհիկանը մեր ժողովրդական առույգ եւ հյութալի բարբառի – եւ մեր գալիք գրականությունը շատ բան ունի վերցնելու Հուհ.Թումանյանի գանձարանից»:

There is a very interesting 16 page report/article that is like a diary about the imprisonment and the trial of Tumanyan. It is written by his daughter Ashkhen Tumanyan.

Tumanyan along with many other Armenian writers, intellectuals, teachers, activists and wealthy individuals were arrested and charged for belonging to, or helping Armenian Revolutionary Federation (ARF) in its revolutionary activities against the Russian government.

The irony is that Tumanyan never belonged to any political party let alone a revolutionary party. Here is what Vartkes Aharonian, himself an ARF member, and the son of one of the most prominent ARF leader, Avedis Aharonian wrote.

«Հովհաննես Թումանեանը երբեք  կապ  չէր ունեցել հայ քաղաքական եւ յեղափոխական կազմակերպութիւնների հետ: Նրա կապը եղել էր հայ քաղաքական կուսակցութիւնների անդամների հետ միայն, եւ այն էլ գրական եւ հասարակական գործունէութեան ասպարեզներում»

Despite this fact, it seems, Tumanyan ended being the only Armenian prominent poet and intellectual to be tried in St. Petersburg while most, if not all, other accused ARF leadership either managed to escape before being arrested, or jumped bail.

The trial in St. Petersburg lasts about 4 months. The prosecutor’s concluding remarks lasted 3 days and of the 146 accused the prosecutor dropped the cases of only 15 people, including Tumanyan’s. But later the court rendered a “fairer” judgment if I may say so. The court found 94 of the accused not guilty and only 4 were sentenced to forced labor.

Here are few quotes from Ashkhen Tumanyan’s report/article. It is titled

ՀԱՅՐԻԿԻՍ ՄԱՍԻՆ

ԲՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՍԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(Մի հատված 1916 թ. գրառումներից)

«Հայրիկին առաջին անգամ բանտարկել էին 1908 թ. դեկտեմբերի 24-էն Թիֆլիսում եւ տարել Մետեխի բանտը: Եւ, առհասարակ, այս շրջանում հայերից շատերին էին բանտարկել: Դրանց մեջ կային եւ՜ գրողներ, եւ՜ ուսուցիչներ, եւ՜գյուղացիներ, եւ՜, նույնիսկ, մեծահարուստ մարդիկ: Բանտարկել էին Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, Ռոստով- Նախիջեւանում, Գանձակում եւ այլուր:

Գործը հանձված էր Նովոչերկասկի քննիչ Լիժինին: Սա բոլորին մեղադրել էր քրեական օրենսգրքի 102-րդ հոդվածով, «դաշնակցության գործունեության հետ կապ ունեցող հակակառավարական արարքների մեջ»: Եթե այս մեղադրանքը հաստատվեր, բոլորին սպառնումէր աքսոր՝Սիբիր:

1909 թ. հունիսին հայրիկին, ինչպես եւ մի շարք ուրիշների, ժամանակավորապես ազատեցին գրավականով:

Լիժինը հաճախ էր գալիս Թիֆլիս՝ հարցաքննություն կատարելու: Հարցաքննում էր բոլոր մեղադրյալներին եւ նրանց վկաներին: Դեկտեմբերի 9-ին Գեւորգ Խատիսյանը պաշտոնապես նշանակվեց մեղադրյալ ՀովհաննեսԹումանյանի պաշտպան եւ զբաղվեց հայրիկի վկաներին Պետերբուրգ կանչելու հարցով: Դեկտեմբեր 26ին մեկնեցինք Պետերբուրգ:

Պարզվեց որ 159 մեղեդրյալից ներկա են 146 հոգի: Սրանցից մոտ 100 հոգի բանտում էին, մյուսները՝ ազատ: Մեղադրյալները բաժանեցին խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր պաշտպանը:Հայրիկի պաշպանը Գրուզենբերգն էր, Օսկար Օսիպովիչը՝ ազգությամբ հրեա:

Չի կարելի ասել, թե հայրիկը չեր հետաքրքրվում իր գործով: Նա շատ լաւ գիտեր բոլորը, գիտեր բոլոր վկաներին եւ՜լավերին, եւ՜վատերին, բայց ինչոր ներքին համոզմունք ուներ, որ արդարանալու է:

Հայրիկի վկաները համարյա բոլորը եկել էին: Լոռվա երկու գավառապետները, Ղազախի շրջանից Վեքիլովը, Շահպազ Շահվերդյանը եւ Թիֆլիսի քաղաքագլուխ Ալ. Խատիսյանը:

Վերջին վկան Ալ. Խատիսյանն էր: Նախ քան հարցաքննելը նրան հարցրին, թե արդյոք ազգակցական կամ յուրայնական որեւէ կապ ունի՞ մեղադրյալի հետ: Նա պատասխանեց, որ ազգակցական կապ չունի, բայց մի քանի ամիս առաջ եղբայրը ամուսնացել է Թումանյանի դստեր հետ: Ալ. Խատիսյանը Թումանյանին բնութագրեց իբրեւ քնարերգակի, որ քաղաքական մոտիվներ չունի իր պոեզիայում:

Խատիսյանի հարցաքննությունն ու ճառը, որոնք վերաբերում էին ոչ միայն հայրիկին, այլ ամբողջ «գործին», ընդմիջման հետ տեւեց մոտ երեք ժամ:

Սովորաբար, երբ վկաների հարցաքննությունը վերջանում էր, մեղադրյալը տալիս էր բացատրություն: Հայրիկը վերակոչեց իր «Բողոքի դեմ» հոդվածը՝ ապացուցելու համար իր չեզոք վերաբերմունքը ռուս կառավարության հանդեպ եւ իր խոսքն ավարտեց այսպես. – Ես գտնվում եմ բանտում, բայց լաւ գիտակցելով իմ անմեղությունը, շատ հանգիստ եմ: Հանգիստ քնում եմ համոզված, որ արդարությունը կհաղթանակի, եւ ինձ կարդարացնեն:

Դատախազ Սերգեեւի ճառը երեք օր տեւեց: Հայրիկի մասին ասաց հետեւյալը. – Թեեւ բոլոր ասածներին չեմ հաւատում, բայց ինքն էլ հավաստիացնում, վկաներն էլ են հաստատում, որ նո շրջում էր սպիտակ դրոշակով: (Emphasis is mine and I will explain it at the end of the article) Ինձ մնում է ասել գնա, փաթաթվիր քո սպիտակ դրոշակի մեջ եւ հանգիստ քնիր: Ես հրաժարվում եմ քեզանից: 146 մարդուց դատախազն անպարտ էր ճանաչել միայն 15 հոգու:

Համաձայն օրենքի, դատավճիռը կարդում են դռնբաց: Բացե՜ք դռները: Ներս մտան մոտ քառասուն մարդ: Մեռելային լռություն էր տիրում: Շատերը սպասում էին տաժանկրություն, բայց միայն 4 հոգու վերաբերյալ այդպիսի կայացրին. 94-արդարացրին»:

I highlighted this part “շրջում էր սպիտակ դրոշակով” due to the fact that, the prosecutor’s reference is based on a true story about a peace mission that Tumanian initiated, an led, with a white flag to the Armenian and Azeri villages in Lori province of Armenia. The mission in 1905-1906 winter was to to promote peace and prevent unnecessary blood shed between Azeri and Armenian villagers.

The story in the book is written by Armenak Tumanyan. He was a participant in the peace mission that is so unique and heart warming that I will attach it here without any abbreviations. It is only 4 pages long and about 10 minute to read. Enjoy reading it.

ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՀԱՇՏԱՐԱՐ

1905-1906 թթ. ձմեռը Հովհ. Թումանյանը գնացել էր Ղազախ, Բորչալուի հայ ու թուրք ազգաբնակությանը հաշտեցնել եւ թուրքերին համոզել, որ 1906 թվականի գարնանը կարող են աներկյուղ, համարձակ գալ հայ գյուղերով շրջապատված իրենց սարերը:

Աչքի առաջ ունենալով թուրքերին արած իր առաջարկը՝ Թումանյանը 1906 թվականի մայիսի սկիզբներին գյուղացիներից մի հեծյալ խումբ կազմակերպեց (մեծ մասամբ տարիքավորներ էին, իսկ 17 հոգի 22-23 տարեկան երիտասարդներ, այդ թվում եւ ես) ու սպիտակ դրոշով ճանապարհ ընկավ դէպի յայլաները:

Նախքան թուրքերի մոտ գնալը, Թումանյանը նպատակահարմար տեսավ գնալ մի շարք հայկական գյուղեր: Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր եւ Աթան, որոնք սահմանակից էին թուրքերի սարերին: Առաջին հերթին գնաց Մարց, հետո մյուս գյուղը, հավաքեց գյուղի հասակավորներին ու կասկածելի երիտասարդների, սկսեց յուր սովորական խրատները եւ տեղ-տեղ էլ նոյնսկ նախազգուշացումներ արեց:

Այս գյուղերից եւս Թումանյանի խմբին միացան 42 հասակավոր մարդիկ, եւ խումբը դարձավ 109 հոգի: Երեք օր այս գյուղի բնակիչներին խրատելուց եւ նախազգուշացնելուց հետո նա գնաց Չաթին-Դաղի (Դժվար-սար) հայկական բինաները, մի գիշեր մնաց: Շարունակ հավաքել էր տալիս տավարածներին ու խոզրարածներին եւ նրանց հետ գրուցում:

Գլխավոր նյութն էր՝ խուսափել դատարկ բաների համար թուրք հովիվների հետ ընդհարվելուց (որը սովորական բան էր նրանց համար) եւ մանավանդ, լուրջ զգուշացնում էր գողության որեւէ դեպքից. գիտեր, որ գողերին միշտ գիշերները բինաներից հալածում են շներով եւ հրացանաձգությամբ, իսկ այն ժամանակ դրությունը խախուտ էր, եւ հասարակ հրացանաձգության հետեւանքով սարերում կարող էր առաջ գալ հայ-թուրքական ընդհարում: Չաթին-Դաղից գնաց Ահնիձոր եւ Աթան գյուղերի սարը՝ Խան-Բուլաղ (Խանի աղբյուր), ստիպելով սարերից գյուղերը վերադառնալ երեք անուղղելի գող հովիվների:

Արդէն մոտեցել էինք թուրքերի սարերի սահմանին: Վերջին հայկական բինայից նա երեք հասակավոր ձիավոր ուղարկեց թուրքերին իմացնելու, որ մյուս օրը՝ մայիսի 15-ին, Հովհ. Թումանյանը լինելու է նրանց մոտ: Համբավը տանող ձիավորները, իհարկե, ըստ ժողովրդական սովորության, չպետք է վերադառնային, բայց թուրքերից Թումանյանը սպասում էր համբավաբեր, իսկապես երեկոյան եկան երեք աղսախկալ (սպիտակ մորուքավոր) ձիավոր եւ բինաներ անունից Թումանյանին իր խմբի հետ հրավիրեցին իրենց մոտ:

Մայիս 15-ին, երբ արեգակը նոր էր դուրս եկել, մենք Թումանյանի կարգադրությամբ ձի նստեցինք եւ սպտակ դրոշակը պարզած՝ ուղեւորվեցինք դեպի թուրքական Խան-Բուլաղի բինաները: Հայկական բինաներից հեռացել էինք ոչ ավելի երկու կիլոմետր, հանկարծ մեր առաջ բացվեց մի պատկեր: Թումանյանին ընդառաջ էին գալիս մոտ 150 ձիաւոր, առաջին շարքում չադրաները կիսով չափ ծածկած մոտ 20 ձիավոր հասակավոր կանայք էին: Սրանց մեջ մի ալեզարդ ծերունի՝ Իսմայիլ Խալիլովը, սպիտակ դրոշակ ձեռքին, որ իր ձին քշում էր բոլորից առաջ:

Հենց որ Թումանյանը նկատեց այդ տեսարանը, իսկոյն դրոշակակից վերցրեց մեր սպիտակ դրոշակը եւ պարզելով վեր, առաջ ընթացավ (ոտքով հարվածելով յուր «Մարս» ձիուն) եւ կանգնեց թուրք ծեր դրոշակակրի հանդեպ: Ձիու վրա նստած՝ նախ երկուսն էլ համբուրվեցին եւ հետո դրոշակները իրար շփեցին. կարծես դրոշակներն էլ էին հրճվում եւ համբուրվում:

Հովհ. Թումանյանը հենց այդտեղ էլ ուզում էր ձիուց իջնել, բայց թուրքերը չթողեցին, եւ մենք խառնվելով թուրքերի հետ առաջ սլացանք: Բոլորից առաջ սլանում էին Յովհ. Թումանյանը եւ թուրք դրոշակակիր ծերունին: Հաանք Խան-Բուլաղի կենտրոնում գտնվող Սալահլուի եւ Ղրաղ Սալահլուի շրջանի գյուղացների բինաները: Մինչեւ Թումանյանի գալը, թուրքերը պատրաստել էին հատուկ վրան. այդտեղ բոլորս իջանք ձիերից:

Ձիերից իջնելուն պես՝ բինաներից հավաքված ամբողջ ժողովուրդը շրջապատեց մեզ, մանավանդ Թումանյանին. համբուրվողներին թիվ չկար: Թուրք հասակավորների հետ համուրվելուց հետո թրքուհիների շարքից (կանայք առանձին խմբով էին կանգնած) մի բարձրահասակ կին մոտ 55 տարեկան, կիսասպիտակած մազերով (Դուրսուն Ալահվերան-կըզի), առաջացավ դեպի Թումանյանը եւ խոր գլուխ տալով, դեռ չմոտեցած, ասաց. -Խոշ գյալրսան, Օհանես աղա (բարով ես եկել, Օհանես աղա):

Չնայած Թումանյանը թուրքերեն չգիտեր, բայց «աղա» բառը լսելով, իրեն յուրահատուկ արագությամբ թրքուհուն զգուշացեց, ասելով՝ «ես աղա չեմ, աղա չեմ»: Թրքուհին իսկոյն հասկացավ նրա ասածը եւ մի ակնթարթում դեն գցեց գլխից չադրան, երկու ձեռքերը պարզած դեպի Թումանյանը, առաջ գնաց, արտասանելվ. – Աղա դոյուլսան, օնդա բալասան (եթե աղա չես, այն ժամանակ որդիս ես),- ասաց եւ փաթաթվեց Թումանյանի վզովը, որը մի քիչ կռացավ եւ համբուրեց թրքուհու կուրծքը (նշանակում էր՝ ընդունում եմ քո որրեգրումը):

Թրքուհու հեռանալուց հետո մեկ էլ տեսանք, կանանց շարքից դուրս վազեց մի բարձրահասակ, գեղեցիկ երիտասարդ թրքուհի եւ ընկավ Թումանյանի վզովը, բացականչելով հետեւյալ բառերը. «Սանդ մանմ ղարդաշըմսան» (դու էլ իմ եղբայրն ես), իսկ Թումանյանը նրա գլուխը համբուրեց: Պարզվեց, որ սա էլ այն կնոջ ամուսնացած աղջիկն է՝ Խալա Իբրահիմ-կըզի:

Տեսարանը ազդեցիկ էր. ժողովրդի մեծ մասը ուրախությունից արտասվում էր: Մի քանի րոպե ոչ մեկը խոսել չէր կարողանում. կարծես բոլորը քարացել էին իսկ ինքը՝ Թումանյանը, ե’ւ արտասվում էր, ե’ւ ուրախությունից հրճվում:

Մի ծեր թուրք՝ Մահմադ Վեքիլովը, ազդանշան տվեց, որ զուռնան փչեն: Սկսեցին յայլի պարը (շարքով պար): Երկու թուրք բռնել էին Թումանյանի ձեռքերից եւ յայլի էին պարում: Քառորդ շրջան չանցած՝ թրքուհիները Թումանյանին խլեցին ծերերից, անցան նրա թեւերը եւ միացան շարքին: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, այդ պարին մասնակցում էին մոտ երկու հարյուր հոգի՝ թե տղամարդ եւ թե կին:

Ծերերը հոգնում եւ դուրս էին գալիս շարքից, նրանց փոխարինում էին երիտասարդները Թումանյանը շարքում մնաց շատ երկար, մինչեւ որ մի պառավ կին զոռով դուրս քաշեց, խլեց թուրք աղջիկների ձեռքից եւ տարավ նստեցրեց կանաչ խոտին փռած գորգի վրա: Բոլորի ուրախությանը սահման չկար, իսկ Թումանյանը ամբողջովին փայլում էր հրճվանքից:
Մոտ երկու ժամ պարելուց հետո ժողովուրդը նստեց կանաչ խոտերի վրա հանգսանալու:

Թոմանյանից հետո խոսեցին մոտ 20 թուրք, որոնք անսահման երախտագիտությամբ խոստանում էին միշտ համերաշխ լինել հայերի հետ: Խան-Բուլաղի բինաներում Թումանյանը մնաց մի գիշեր. երեկոյան բաց երկնքի տակ, կանաչ դաշտում սկսվեց ճոխ ընթրիքը, որ շուտով վերածվեց քեֆի. մինչեւ գիշերվա ժամը 3ը զուռնայի ու թմբուկի ձայնը չէր դադարում. թամադան, ի հարկե, Թումանյանն էր, իսկ բարգմանողը՝ հայախոս թուրք Իսմայիլ Մուստաֆանը:

Մյուս օրը, մայիսի 16-ին, Թումանյանն իր խմբով շարժվեց դեպի Չնգլ-դաղի (Քարքարոտ սար) կենտրոնական բինան: Այս անգամ նա սորհանդակ չուղարեց իմացնելու իր գալը, որովհետեւ համոզված էր, որ այստեղ ամեն ինչ գիտեն:

Թումանյանին ուղեկցելու համար թուրքերից ձի էին նստել մոտ 150 մարդ ու կին, որոնք նրա հետ էին մինչեւ Չնգլ-դաղից ընդառաջ եկած մոտ 80 ձիավորներին հանդիպելը: Ապա Խան-Բուլաղի ձիավորները վերադարձան, բացի 12 հոգուց, որոնք միացան Թումանյանի խմբին: Չնգլ-դաղում համարյա նոյնն էր, ին որ վերեւ հիշված սարում:

Այստեղղ պատահեց մի բացառիկ տեսարան, դեռ կենտրոնի բինան չհասած, ճանապարհի լայնությամբ ծնկաչոք շարվել էին 40 ծեր թուրքերը եւ ձեռքները դեպի երկինք բարձրացնելով, ինչ-որ բան էին մրմնջում: Դեռ 100 քայլի վրայ կլինեին, երբ Թումանյանը նկատեց այդ, իսկոյն ցած թռաւ ձիուց, վազեց նրանց կողմը եւ սկսեց մեկ սրան, մեկ նրան համբուրելով բարձրացնել գետնից, համարելով նրանց արածը խոնարհության նշան: Ինչպես հետո պարզվեց, ծերերը, ծնկաչոք աղոթելով, աստծուց արեւշատություն էն խնդրում Թումանյանի համար: Այստեղ էլ Թումանյանը մնաց մի գիշեր, բոլոր քեֆերն ու զրույցները նույնն էին, ինչ որ մյուս տեղերում:

Մի փոքր դեպք իմ եւ Թումանյանի եղբոր(1) արած հիմարություններից: Ես եւ նրա եղբայրը որոշել էինք գիշերները գաղտնի հսկել Թումանյանին, վախենալով որ կարող է որեւէ մեկը վնասել նրան: Հսկողությունը սկսեցինք Խան-Բուլաղից: Գիշերվա ժամը չորսը կլիներ. Թումանյանը կիսահագնված դուրս եկաւ եւ տեսաւ որ ես եւ եղբայը նստած խոսում ենք: «Ինչո՞ւ չեք քնել»,- հարցրեց նա: Մենք կեղծեցինք ասելով, թէ քուններս չի տանում: Երեւի նա էլ հավատաց եւ ոչինչ չասաց:

Դրանից հետո, երկրորդ գիշերը Չնգլ-դաղի բինայում քնից զարթնելով մոտ ժամը 3-ին, Թումանյանը դուրս եկավ վրանից եւ դարձյալ տեսավ, որ քնած չենք: Այժմ արդեն նա հասկացավ, որ մենք իրեն հսկում ենք եւ խիստ զայրացած ասաց. Հեռացե’ք, կորե’ք, հիմարնե’ր, ես ձեր հսկելու կարիքը չունեմ: Ի’նչ է, էդ ուզում եք ինձ խայտառակե՞լ, դուրս է գալիս, որ ես չեմ հավատում թուրքերի հավատարմությանը:

Չնգլ-դաղի բինաներից մայիսի 17-ին Թումանյանը ուղեվորվեց դեպի Սարի-Բուլաղ (Դեղին աղբյուր) սարի կենտրոնական բինան: Մեզ ուղեկցում էր ձի նստած թուրքերի մի ահագին բազմություն: Սրանք եւս մինչեւ սարի-բոլաղցիներին հանդիպելը ուղեկցեցին Թումանյանին, հետո վերադարձան, թողնելով իրենցից մեզ հետ 22 ձիավոր:

Սարի-բուլաղ հասնելուն պես սկսվեցին համարյա սովորական դարձած քեֆը, պարը եւ, մանավանդ, զրոյցները: Թուրքերի կողմից շատերը խոսեցին. մի ծերունի, մոտ 80 տարեկան, Զալխան ողլի Մուստաֆան, կես ժամից աւելի այնպես զգացված էր խօսում, որ ներկա եղողների աչքերում արցունքներ երեւացին:

Ճաշի ժամանակ նա կագադրեց, որ ծեր կանանցից մի քանիսը հարազատաբար նստեն Թումանյանի աջ եւ ձախ կողմերում. այժմ անշուշտ այդ մի առանձին նշանակություն չունի, իսկ 1906 թվականին թրքուհու՝ հայ տղամարդու կողքին նստելը եւ ճաշելը բոլորովին այլ ձեւով է դիտվում:

Թումանյանն իր խմբով մի գիշեր մնաց Սարի-բուլաղի բինաներում եւ մայիսի 18-ին թուրք ձիավորների մի մեծ խմբի ուղեկցությամբ գնաց հայերի բինաները՝ Շալու-դուզի եւ Ղարանլուղ-դարի սարերը (Մութ-ձոր), ուր նա պետք է նախազգուշացներ հայ բնակչությանը՝ զգույշ լինել հարեւան թուրքերի հետ, լավ վերաբերմունք ցոյց տալ, համերաշխ եւ եղբայրական սիրով ապրել:

Մայիսի 18-ին ոչխարը կթելու ժամանակ էր (մոտ ժամը 12-ին), երբ Թումանյանը իր խմբի եւ ուղեկիցների հետ հասավ հայերի բինաների սահմանին: Այստեղ թուրքերն ոզում էին վերադառնալ, բայց Թումանյանը կտրուկ արգելեց, ստիպելով նրանց գնալ հայերի բինան:

Մինչեւ Մայիսի 19-ի ժամը 12-ը Շալու-դուզ սարի հայկական բինաներում ուրախ ժամանակ անցկացրինք թուրք հյուրերի հետ: Նույն օրը Թումանյանը իր խմբով նրանց ուղեկցեց մինչեւ իրենց բինաների սահմանները եւ մի քանի առաջնորդների հետ համբուրվելուց հետո վերադարձավ նորից Շալուդուզ սարը եւ այնտեղից Դարանլուղդարա սարի բինաներով գնաց Մալլուշորի (Ալավերդու գործարանի բաժանմունքը) պղնձահանքը:

Պղնձահանքի ֆրանսիացի կառավարիչը խնդրեց Թումանյանին, որ այդ գիշեր իր խմբով մնա հանքի վարչությանը հյուր: Թոմանյանը ընդունեց նրա հրավերը եւ մնաց մի գիշեր:

Հանքին մոտ տեղամասում գտնվում էին Ղամշկուտ գյուղի բինաները. Թումանյանը մի փոքր խմբի հետ գնաց նրանց մոտ դարձյալ հայ հովիվներին զգուշացնելու, որ հարեւան թուրքերի հետ ապրեն խաղաղ ու բարեկամաբար եւ ապա նորից վերադարձավ պղնձահանքերը: Այստեղ եւս Թումանյանը հայ, պարսիկ, հոյն հանքափորների հետ խօսեց բարի դրացիական հարաբերությունների, խաղաղ ու հաշտ կյանքի մասին եւ մյուս օրը՝ մայիսի 20-ին, Ղամշկուտ եւ Խաչի գյուղերով վերադարձավ յուր հայրենի գյուղը՝ Դսեղ:

Բանաստեղծի ջանքերն ապարդյուն չանցան: 1906 թվականին ոչ միայն որեւէ անախորժություն չպատահեց Լոռու եւ Բորչալուի հայերի եւ թուրքերի միջեւ, այլեւ այդ տարին բոլորովին վերացավ մեr սարերից սովորական դարձած գողությունը, որ երբեմն ավարտվում էր մարդասպանությամբ (Ջալալի եւ Բագրատի սպանությունը):

ԱՐՄԵՆԱԿ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Let me end this lengthy Monologue with an article that Tumanyan wrote in 1917. It is like a fatherly advice to young Armenian poets

ԽՕՍՔ

ՍԿՍՆԱԿ ԲԱՆԱՏՏԵՂԾՆԵՐԻՆ

Երիտասարդ ընկերնե’ր:

Ռուսահայ բանաստեղծությունը երեք շրջան է ունեցել: 1857 թ. ուսանող Ռ. Պատկանյանը – Գամառ Քաթիպան հրատարակել է իր «Ազգային Երգարան» անունով բանաստեղծությունների տետրակն ու նրանով սկիզբն է դրել առաջին շրջանի բանաստեղծության:

Նրանից երեսուն տարի հետո, 1887 թվականին ուսանող Հ. Հովհաննիսյանը հրատարակեց իր բանաստեղծությունների առաջին գիրքը, ու սկիզբն առավ երկրորդ շրջանի բանաստեղծությունը:

Հովհաննիսյանից երեսուն տարի հետո էլ, 1908 թվականին դարձյալ ուսանող՝ Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի Անուրջները» ու առաջ եկավ երրորդ, նորագոյն շրջանը, որի մասին հանդիսավոր հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ Գրողների Ընկերության մեջ:

Ինչպես տեսնում եք՝ ես ընկնում եմ երկրորդ շրջանի մեջ եւ կանգնած եմ հին շրջանի ու նորագոյնի մեջտեղը: Մտերիմ ընկերներ եմ ունեցել առաջին շրջանի գրողերից, նորագույն շրջանի մեջ  էլ ունեմ մոտիկ եւ սիրելի մարդիկ: Սա ցույց է տալիս, թե ինչքան նոր է մեր բանաստեղծությունը, որ մի մարդ կարող է ընկերներ ունենալ առաջին գրողներից մինչեւ նորագույնը:

Անարատ ընկերական սիրո զգացմունքով ու խորին հուզմունքով խոնարհվելով առաջին շրջանի իմ հավերժացած ընկերների հիշատակի առջեւ՝ ողջունում եմ ձեզ, իմ նոր ընկերներ, որ նոր ոգեւորությամբ ու նոր երգերով հայտնվում եք հայոց գրական աշխարհքում:

Հրճվանքով եմ լսում, թե իզուր չեն շրջանները իրար հետեւել, եւ դուք՝ թե արվեստի կողմից, թե հոգեկան ապրումների՝ հանդիսանում եք ձեր նախորդ շրջանների զարգացումը: Բայց նույնքան հրճվանքով եմ նկատում եւ մեր հասարակական կյանքի զարգացումը, որի պերճ ապացսուցը հենց էսօրվան մեր հանդիսական հասարակությունն է:

Մենք էլ ենք եղել սկսնակներ, բայց մեր գրական կյանքի արշալոյսին էս տեսակ հասարակություն, էս տեսակ դահլիճ, էս տեսակ ընդհանրական ուշադրություն չենք տեսել:

Սա էլ ձեզ նման նոր է, մի նոր ժողովուրդ, որ առաջ է եկել էս երեսուն տարվա ընթացքում, մեր աչքի առջեւ, նոր ճաշակով, նոր բովանդակությամբ, նոր պահանջներով ու նոր վերաբերմունքով: Մենք էս տեսակ ժողովուրդ չենք տեսել: Իսկ մեզնից առաջ, մեր նախորդները ավելի եւս անմխիթար մթնոլորտում են աչքները բաց արել: նրանք էլ ասում էին, թե՝ իրենք պետք է գրեին եւ կարդալ սովորեցնեին, որ իրենց գրվածքները կարդային: Իրենք պետք է ընթերցողներ պատրաստեին իրենց համար:

Եւ ահա՝ ողջունելով ձեզ, միաժամանակ շնորհավորում եմ, ցույց տալով էս նոր ժողովուրդը, որ էսքան աննախընթաց ոգեվորությամբ խառնվում է մեր գրական երեկոներին եւ նույնիսկ իր ահավոր աղետի օրերում խոսք է անում ու մտածում իր գրականությունը պաշտպանելու մասին: Նոր են եւ քննադատները, որ խոսում են ձեզ հետ:

Նորություն է մեր գրականության մեջ նրանց հարգալից վերաբերմունքն ու կիրառած քննադատական մեթոդը: Հարկավ նրանք կարող են սխալվել իրենց գնահատությունների մեջ, բայց նոր ու շիտակ է նրանց ճանապարհը: Դուք էլ ուշադիր ու հարգանքով լսեցեք նրանց, օգտվեցեք նրանց դիտողություններից եւ մի շփոթվեք բնավ, որովհետե ամենից շատ եւ ամենից լավ բանաստեղծն ինքն է իրեն հասկանում եւ իր ներքին բնազդն ու ինտուիցիան է իր ամենաուժեղ առաջնորդը: Համոզված եղեք, որ քննադատը ոչ բանաստեղծ կարող է ստեղծել եւ ոչ բանաստեղծ կարող է սպանել: Նա միայն մեկնաբանում, պարզում ու բացատրում է: Եվ վերջ ի վերջո մի քննադատ կա, որ վերջնականապես որոշում է ապրող եւ մեռնող գործերը, դա ժամանակն է:

Մի’ շփոթվեք նաեւ էն ժամանակ, երբ ազդեցությունների խոսք են անում: Համաշխարհային գրականության մեջ ոչ մի բանաստեղծ չկա, որ շատ կամ քիչ ազդված չլինի իր նախորդներից: Ազդեցությունը էն սանդուղքն է, որով սկսնակը բարձրանում է դեպի ինքնուրույնությունը: Ոչ էլ հուզվեցեք երբ լաւ բանաստեղծություններ շատ չեն գտնում ձեր գրվածքներում:

Լավ բանաստեղծություններ քիչ կան նոյնիսկ նշանավոր բանաստեղծների մեջ: Հիշեցեք Հայնեի խօսքը, որ ասում է թէ՝  մեծ բանաստեղծը նա է, որի յոթ գրվածքից մինը լավն է: Եթե մեծ բանաստեծը նա է, որի յոթը երգից մինը լավն է, դուք շատ պետք է ուրախ լինեք, եթե ձեր սասնեւյոթ կամ քնանեւյոթ երգից մինը լավ լինի: Դրանով էլ դարձյալ կենդանի կմնաք վեր մայրենի գրականության մեջ:

Խոսքս վերջացնելով՝ կրկին ողջունում եմ ձեզ եւ ձեզ չեմ ասում՝ բարով եք եկել, ինչպես սովորաբար ասում են ուրիշներին էս հարկի տակ ողջունելիս: Նրանք դրսից են գալիս, իսկ դուք էս տանիցն եք, էս գերդաստանիւ եւ էս տեղից եք մեկնում դեպի կյանք: Ձեզ ասում եմ՝ բարով գնաք դեպի մեր ժողովուրդն ու աշխարհը, վշտերի, ցավերի, չարիքների ու կարիքների աշխարհը ձեր թարմ ու անկեղծ երգերով, կյանքի լավագույն ձայներով մարդկանց հրապուրելու դեպի ճշմարիտն ու բարին, ազնիվն ու գեղեցիկը:

1917

It was such a joy to read this book that all the late authors wrote so eloquently. I hope you will enjoy reading this very short quotes from some of the late authors and maybe getting to know a little more about Hovhannes Tumanyan the POET, and the MAN..

Zohrab Baibo Sarkissian

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s